Երևանի Չարենցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ և դիմել փախուստի

11:28 • 02.11.16

Նոյեմբերի 1-ին, ժամը 14-ին, երկու կին ոստիկանությունում հաղորդումներ են տվել։

Նրանց հաղորդման համաձայն՝ նույն օրը, ժամը 9.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել իրենց և դիմել փախուստի: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ կատարվում է հետաքննություն։